Իրադարձություններ Հայաստանում
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
Սիրելի ընթերցո′ղ,
Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը:
ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական, գործնական «Առողջապահություն» հանդեսը 1956 թ.-ից սկսած, ստանձնելով մեր համակարգում հայերեն լեզվով հրատարակվող առաջին և միակ բժշկագիտական պարբերականի դերը, մինչև այսօր էլ պատվով իրականացնում է իր առաքելությունը` նպաստելով հանրապետությունում բժշկագիտության զարգացմանն ու գիտական կադրերի պատրաստմանը, զուգահեռաբար իրականացնելով նաև հանրամատչելի, քարոզչական բնույթի հոդվածների, խորհուրդների հրապարակումներ:
Ինչպես մեր երկիրը, այնպես էլ մեր հանդեսը զարմանալի ձևով վերափոխվել են, երիտասարդությանը բնորոշ բոլոր արժանիքներով, հաղթահարելով կայացման ճանապարհին հանդիպած դժվարություններն ու խոչընդոտները: Ազգովի վերապրել ենք կոլապսի ոչ թե պահեր, այլ տարիներ, բայց կայացել ենք իբրև դարավոր պատմության տեր նոր պետություն: Նույնը` և հանդեսը, դիմակայելով ճգնաժամին, կարծում ենք, արժանապատվորեն հաղթահարել է այն:
«Առողջապահությունը» եղել է մեր հանրապետությունում ամենաշատ կարդացվող պարբերականներից մեկը, որի տպաքանակը ժամանակին գերազանցում էր 100.000-ը: Հանդեսն ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձնելու նպատակով նախատեսվում է համալրել հեղինակների շարքը, ավելացնել բնակչության լայն զանգվածներին հետաքրքրող հոդվածների քանակը, տպագրել հեռավոր մարզերի բուժհաստատություններում աշխատող բժիշկների հոդվածներն ու առաջարկությունները, հասնել նրան, որ այն հասու լինի հանրապետության ծայրամասերում ապրող գյուղական բնակչությանը:
Նախատեսվում է նաև մեծացնել հանդեսի ծավալը, ավելացնել հրատարակման պարբերականությունն ու տպաքանակը: Ընթերցողների և խմբագրության միջև գոյություն ունեցող կապն ավելի սերտացնելու նպատակով ծրագրվում է մեծ տեղ հատկացնել ստացվող նամակներին, առաջարկություններին ու դիտողություններին:
Հոբելյանական այս համարի էջերը տրամադրել ենք առողջապահության ոլորտի տարբեր ճյուղերը ներկայացնող նվիրյալներին, որոնց ներդրումն այսօրվա Հայաստանի կայացման գործում մեկնաբանության կարիք չունի:
Համոզված եմ` հետաքրքրությամբ կընթերցեք այս համարի նյութերը, որոնցում ներկայացվում են առողջապահության բնագավառում մեծ վաստակ ունեցող գործիչների հետ հարցազրույցները, նաև` նրանց մտորումներն ու տեսակետներն առկա խնդիրների շուրջ և, իհարկե, մաղթանքները 55-ամյա հոբելյարին`«Առողջապահություն» հանդեսին:
31.10.2011 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKYTt7f' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ